Սիրելի աղջիկներ, կանայք և երիտասարդներ

Լիլիթ Ասատրյան
Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը:

Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ի զորու է իր արժեքավոր ներդրումն ունենալ մեր երկրում երիտասարդ կնոջ հիմնախնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության կերտման գործում` ի նպաստ մեր ողջ հասարակության և մեր ապագա սերունդների: Մեզ պարզապես պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների:

Կարդալ ամբողջությամբ

06.09.2010, Երևան
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպում է համակարգչային արագացված դասընթացներ:
ՀՀ-ում Բրիտանական խորհուրդը հայտարարում է առկախ (օն-լայն) դասընթացների սկիզբը, որը նախատեսված է անգլերենի ուսուցիչների համար:
Առաջիկա քննարկումը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 7-ին:
Գրանցումը`
ժամը 18.45 - 19.00:
Քննարկման սկիզբը` 19.00:
ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հայտարարում է դիմումների ընդունում նոյեմբերի 5-6 Երևանում կայանալիք ԵԱՀԿ մոդել համաժողովին մասնակցելու համար:
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան հայտարարում է նոր, "We study English" անունով դասընթացի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18-35 տարեկան աղջիկներ, կանայք, երիտասարդներ: Դասընթացի նպատակն է` բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը երիտասարդների շրջանում:
Երևան, 07.08.2010
24.06.2010թ., Երևան
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ, սկսեցին "ՍԿՍԻՐ ՔՈ ԳՈՐԾԸ" թեմայով 6-րդ դասընթացը սկսնակ գործարարների համար:
04.06.2010, ք. Երևան
Ս.թ. հունիսի 4-ին Մանկական պատկերասրահում տեղի ունեցավ "Կանայք աշխատանքային միջավայրում" թեմայով հրատարակված գրքույկի և պաստառների շնորհանդեսը, որի նախաձեռնողն էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ, սկսեցին "ՍԿՍԻՐ ՔՈ ԳՈՐԾԸ" թեմայով 4-րդ և 5-րդ դասընթացները սկսնակ գործարարների համար:
ՀԵԿԱ-ն յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 18.00-ին, ձեզ հրավիրում է մասնակցելու տարբեր թեմաներով քննարկումների: