ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
ՀԵԿԱ-ի նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
ՀԵԿԱ-ի ծրագրերն ուղղված են մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների հիմնախնդիրների լուծմանը Հայաստանի Հանրապետությունում:
ՀԵԿԱ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով ընդգրկում է կանանց լայն լսարան:
ՀԵԿԱ-ն որոշ ծրագրերում ապահովում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մասնակցությունը` այսպիսով բարձրացնելով հասարակական իրազեկության մակարդակը կանանց հիմնահարցերի վերաբերյալ և կառուցելով առողջ մթնոլորտ գենդերների միջև:
ՀԵԿԱ 2016-2019 ռազմավարության համաձայն, ՀԵԿԱ-ի շահառուներ են հանդիսանում 13 տարեկանից բարձր աղջիկներ և կանայք:
ՀԵԿԱ-ն իր ծրագրերն իրականացնում է չորս հիմնական ուղղություններով.
Երիտասարդ կանանց առաջնորդության զարգացում
- Առաջնորդության դպրոց և առաջնորդության այլ դասընթացներ
- Երիտասարդ կանանց մրցանակաբաշխություն
- "ՀայԿար" արտադրամաս գործազուրկ կանանց համար
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Բիզնես դասընթացներ
- Համակարգչային դասընթացներ
- Ուրբաթօրյա քննարկումներ երիտասարդ կանանց և տղամարդկանց համար
- Կանանց առողջապահական հիմնահարցերի վերաբերյալ դասընթացներ
- Քաղաքացիական կրթություն – քաղաքացիական իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրեր
- Ընտրական թեմաներով դասընթացներ
- Մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացում
- Հրապարակումներ
- Մշակութային ծրագրեր
- Բնապահպանական միջոցառումներ
- Ազգային
- Տարածաշրջանային
- Եվրոպական
- Միջազգային