ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ և ԿՁՑ անդամների հերթական հանդիպում

29/08/2015
linklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցը հրավիրել էր ՀԵԿԱ և ԿՁՑ ցանցի անդամների հանդիպում: Հանդիպման ընթացքում ամփոփվեց հունիսին կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի արդյունքերը, ներկայացնել ՀԵԿԱ-ի առաջիկա ծրագրերը:
Հանդիպման երկրորդ մասում Խաղաղության կորպուսից ՀԵԿԱ կամավորն անցկացրեց «Առաջնահերթությունների որոշում և հաջողության չափանիշները» թեմայով դասընթաց-քննարկումը: Դասընթացն ինտերակտիվ էր: Սկզբում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ներկայացրեցին իրենց նպատակները և փորձեցին առանձնացնել իրենց գերակա նպատակները: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջնահերթությունների մատրիցայի կառուցմանը և դրա կիրառությանը որոշումների կայացման գործընթացում:
Share |

Կարդացեք այս բաժնում