ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) աջակցությունը Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը

12/06/2018
linklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) համագործակցում է Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ կազմակերպության՝ IFC-ի կողմից Հայաստանում իրականացվող գենդերային ծրագրի հետ՝ օգնելու Հայաստանի կին ձեռներեցներին ավելի արդյունավետ դառնալու և նրանց մուտքը շուկա դյուրացնելու հարցում՝ բարելավելով գնորդների և արտադրողների հետ կապերը: Համագործակցության նպատակն է զարգացնել ձեռներեցների հմտությունները և ընդլայնել նրանց մասնակցությունն արժեշղթայում՝ բիզնեսի թեմայով կրթության, մենթորինգի և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքների միջոցով:

Այս ջանքերի շրջանակներում 2018թ.-ի հունիսին ՀԵԿԱ-ն ՀԲԽ-ի ծրագրի հետ համատեղ Տավուշի և Լոռու մարզերի կին ձեռներեցների համար կազմակերպել էր փորձնական դասընթաց «Կին ձեռներեցների հզորացում պետական և մասնավոր հատվածների երկխոսության միջոցով» և «Գտնել հնարավորություններ IFC-ի հետ (ՀԲԽ-ի գնումների ուղղորդող սկզբունքներ)» թեմաներով: Դասընթացները վարել են ՀԲԽ-ի մասնավոր հատվածի զարգացման մասնագետ Սինաթ Արինովան և IFC-ի գնումների մասնագետ Սուրեն Քրիստասատիրյանը:

Սինաթ Արինովան ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության կառավարության հաջողությունը Գործարարության և ներդրումների զարգացման խորհուրդ ստեղծելու հարցում, որի հիմնական նպատակն է օգնել մասնավոր հատվածի զարգացմանը և երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը: Առկա են բազմաթիվ մարտահրավերներ մարզի կայուն զարգացման համար. հաղորդակցման և երկխոսության պակասը մասնավոր և հանրային հատվածների միջև, անկանխատեսելի գործարար միջավայր և բարձր գործազրկություն:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում, փոքր և միջին ձեռնարկությունները դառնում են եկամտի հիմնական աղբյուր Ղրղզստանի Հանրապետության բազմաթիվ կանանց համար, քանի որ շատ կանայք զբաղվում են բիզնեսով իրենց ընտանիքներին աջակցելու համար: Որպես գործարարներ, նրանց արդյունավետությունը մեծապես կախված է երկրի գործարար միջավայրի արդյունավետությունից: Հետևաբար, պետական և մասնավոր հատվածների երկխոսության կայացման նպատակով հասարակության տարբեր շերտերի միջև ռազմավարական հաղորդակցությունը կարևոր է:


Սինաթ Արինովան ներկայացրեց երկխոսության առավելությունները կին ձեռներեցների համար, օրինակ՝ մասնակցությունը բարեփոխումների իրագործմանը միասնաբար, որպես մեկ ձայն և խումբ, հաջող բիզնես գործունեության իրականացումը, կիրառելով բազմազան հմտություններ, նոր հմտությունների ձեռք բերումը հասակակիցներից և մեծ ստեղծագործական թիմի մաս կազմելը, խոշոր կորպորատիվ պատվերներից եկամուտները և կայուն եկամտի ապահովումը ընտանիքներին աջակցելու համար:

Իր ելույթում Սուրեն Քրիստասատիրյանն ընդգծեց այն հնարավորություններն ու օգուտները, որ ՀԲԽ-ն, այդ թվում՝ IFC-ն կարող են առաջարկել մատակարարներին, ինչպես նաև մանրամասնեց, թե կին ձեռներեցներն ինչպես կարող են դառնալ մատակարարներ: Օրինակ՝ ՀԲԽ-ի մատակարար դառնալով անհատ ձեռներեցներն ու կազմակերպությունները հնարավորություն են ստանում մասնակցելու ՄԱԿ-ի և միջազգային մրցույթներին, ինչի շնորհիվ նրանք կարողանում են ընդլայնել իրենց հաճախորդների շրջանակը:

Պրն. Քրիստասատիրյանը մանրամասն ներկայացրեց ՀԲԽ-ի կառուցվածքն ու գնումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև IFC-ի և վերջինիս կողմից գնվող ապրանքների և ծառայությունների և բուն գնումների գործընթացի մասին ընդհանուր տեղեկատվություն, մասնակիցներին տրամադրեց առաջիկա հնարավորություններին վերաբերող օգտակար հղումներ: Բացի այդ, նա քննարկեց ՀԲԽ-ի այն ծրագրերը, որոնք ուղղված են գործարարությամբ զբաղվող կանանց աջակցմանը, այդ թվում՝ կորպորատիվ գնումների նախաձեռնությունը, որի նպատակը մատակարարների բազմազանության խթանումն ու կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող գործարար ձեռնարկությունների թվի ավելացումն է ՀԲԽ-ի մատակարարման շղթայում:

Տեղական բիզնեսի հնարավորությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք:
Բիզնես հնարավորությունների հիմնական էջը՝ http://www.worldbank.org/en/about/corporate-procurement/business-opportunities; Հնարավորություններ «Ապրանքների», «Ծառայությունների» և «Աշխատանքների» համար՝ http://www.worldbank.org/en/about/corporate-procurement/business-opportunities/administrative-procurement ; Հնարավորություններ ՀԲԽ-ի ծրագրային աշխատանքի աջակցմանն ուղղված խորհրդատվական ծառայությունների համար՝ http://www.worldbank.org/en/about/corporate-procurement/business-opportunities/operational-consulting-opportunities:

Հայաստանում գենդերային ծրագիրը ֆինանսավորվում է IFC-ի, Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և Համաշխարհային բանկի՝ Գենդերային հավասարության բազմադոնոր հովանոցային հիմնադրամի կողմից։
Share |

Կարդացեք այս բաժնում