Ս.թ. հուլիսի 15-ից 17-ը ՀԵԿԱ- և ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը մասնակցում է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության «Կանայք արդյունաբերության և նորարարության մեջ. Գլոբալ մարտահրավերների և առաջացող ճգնաժամերի նկատմամբ կանանց կայունության բարձրացում» թեմայով միջագային համաժողովին: Որն իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց (UN Women) և FAO համագործակցությամբ` Իտալիայի կառավարության աջակցությամբ:
«Կանայք արդյունաբերության և նորարարության մեջ» թեմայով համաժողովը համախմբել է կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետների, ձեռներեցների, հետազոտողների և այլ շահագրգիռ կողմերի կանանց տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար ներառական և կայուն պայմանների ստեղծմանը նպաստելու նպատակով:
Կին առաջնորդների և ձեռներեցների պատմություններով ոգեշնչված` համաժողովը նպատակ ունի ապահովել շահագրգիռ կողմերի և մասնակիցների միջև ներգրավվածության և փոխգործակցության բարձր մակարդակ: