Ծանոթացեք ՀԵԿԱ շահառու Գյուլնարա Անդրեասյանի հետ:
Ընդամենը 1 տարի առաջ, Գյուլնարան այն կանանցից մեկն էր, ով մասնակցեց ՀԵԿԱ-ի «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրին, հիմնեց Կոթիի կանաց խորհուրդը և սկսեց «Բարի Կոթի» սոցիալական ձեռնարկությունը:
Այս օրերին ձեռնարկությունը չի՛ դադարում աշխատել, անգամ սահմանային կրակոցներն ու անհանգիստ վիճակը չեն կարող հետ պահեն այս կանանց՝ զարգացնելու իրենց համայնքերը:
Ծրագրի արդյունքում՝
Ստեղծվել է 26 կանանց խորհուրդ,
11 կանանց խորհուրդ դրամաշնորհ է ստացել համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնություն իրականացնելու համար,
12 կանանց խորհուրդ դրամաշնորհ է ստացել սոցիալական ձեռնարկություն հիմնելու համար,
300 կին հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ: