- Կանանց առաջնորդության զարգացում. քաղաքացիական-քաղաքական մասնակցության խթանում
- Կանանց մասնագիտական-ձեռնարկատիրական հմտությունների զարգացում. տնտեսական մասնակցության խթանում
- Կանանց ժողովրդավարական կրթություն. քաղաքացիական-մշակութային մասնակցության խթանում
- Կրթություն փոխանակումների միջոցով
- Ցանցային աշխատանքի խրախուսում
Կանանց առաջնորդության զարգացում. քաղաքացիական-քաղաքական մասնակցության խթանում.
- կանանց առաջնորդության դպրոցներ, դասընթացներ, ճամբարներ,
- կանանց/երիտասարդական խորհուրդների ստեղծում,
- կանանց խրախուսական ծրագրեր` մրցանակաբաշխություն («ՀՀ Կին ձեռներեց դեսպան», «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխություն) և այլն:
- ձեռներեցության խթանման ծրագրերի կազմակերպում (տնտեսական զարգացման ծրագրերի մշակում, դասընթացներ, խորհրդատվություններ, ճանաչողական այցեր),
- տեղական տնտեսական զարգացման մոդելների մշակում` կանանց մասնակցությամբ,
- ավանդական արհեստների, հմտությունների ուսուցանում,
- սոցիալական ձեռներեցության մոդելի խրախուսում.
- ՀԵԿԱ-ն ՀՀ-ում սոցիալական ձեռներեցության գաղափարի տարածման ջատագովներից է: Այս ոլորտում ՀԵԿԱ-ն խրախուսում է տարբեր մարզերում գործունեություն ծավալող կանանց խմբերին` ներգրավվելու սոցիալական ձեռներեցության մեջ` ապահովելով ինքնազբաղվածություն և նպաստելով համայնքային հիմնախնդիրների լուծմանը:
- ուսուցողական դասընթացների անցկացում,
- կանաչ լաբորատորիաների հիմնում դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ,
- բարեգործական ցուցահանդես վաճառքների կազմակերպում (նվիրված կանանց, ՀՀ Անկախության տոներին, Ամանորին) և այլն:
- քաղաքացիական կրթություն–քաղաքացիական իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրեր,
- իրավունքների, կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր,
- տեղեկատվական նյութերի և ուսումնական ձեռնարկների մշակում, հրատարակում,
- մշակութային ծրագրեր,
- կամավորական ծրագրեր,
- բնապահպանական միջոցառումներ, ծրագրեր,
- առողջապահական ծրագրեր և այլն:
Ցանցային աշխատանքի խրախուսում. ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է.
- ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 320 կին ձեռներեցների: ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, ի դեմս ՀԵԿԱ-ի, հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամ:
- «Աղջիկների երկիր» շարժումը, որը միավորում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2.500-ից ավելի աղջիկների: