ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայտարարություններ

Սկզբ. Նախ. 4 5 6 7 8 9 10 Հաջ. Վերջ 61 - 70, ընդամենը` 193
08/10/2014
2014թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:30-20:00-ն, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի է ունենալու ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը:
20/09/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) NOVUS ծրագրի շրջանակներում հայտարարում է ձեռներեցությանը նվիրված ուսումնական դասընթացների շարք, որը կօգնի մասնակիցներին հիմնել, ընդլայնել և զարգացնել արդեն գոյություն ունեցող բիզնես մոդելը:
21/04/2014
2014թ. ապրիլի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում (Հասցե՝ ք. Վանաձոր, Աղայան 86 ա) կկայանա Ախթալայի և Շնողի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր և կանանց կարողությունների զարգացման համար դասընթացներ են կազմակերպվել, որի արդյունքում հաջողված բիզնես ծրագրեր են ընտրվել դրամաշնորհների հանձնման համար:
14/04/2014
2014թ. ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մշակույթի տանը կկայանա Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում Ալավերդի քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար:
10/03/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպում է ավանդական դարձած բարեգործական ԲԱՑՕԹՅԱ ցուցահանդես վաճառք: Մասնակցելու համար կարող են գրանցվել արտադրողներ (անհատներ և կազմակերպություններ) ՀՀ ողջ տարածքից, ինչպես նաև արտերկրից: Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին:
06/03/2014
2014թ. մարտի 7-ին, ժամը 13:00-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում կկայանա Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար տեղական տնտեսական զարգացման մոդելի մշակման արդյունքների ներկայացում:
05/02/2014
2014թ. փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի է ունենալու ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հանդիպում` ընթացիկ գործողությունների և նախաձեռնությունների քննարկման նպատակով:
08/01/2014
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի քաղաքային և գյուղական համայնքներում իրականացվում են ձեռներեցության դասընթացներ, որոնք նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
08/01/2014
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:
04/12/2013
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ կազմակերպում են «Ամանորին ընդառաջ. ներկայացնում են կին ձեռներեցները» թեմայով ցուցահանդես վաճառք:
Սկզբ. Նախ. 4 5 6 7 8 9 10 Հաջ. Վերջ 61 - 70, ընդամենը` 193