Ս.թ. դեկտեմբերի 4-ին մեկնարկեց "Կին-առաջնորդ" ֆորումի համակարգող խորհուրդի "Կին առաջնորդ" ծրագիրը: Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի կողմից:
Ծրագրի առաջին փուլն իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որին մասնակցում են թվով երեսուն աղջիկներ և կանայք` հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական ու մասնավոր հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ծրագրի առաջին փուլը կտևի մինչև 2009թ. մարտը:
Ծրագրի նպատակն է` նպաստել երիտասարդ կանանց առաջնորդական հմտությունների զարգացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն