ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ (ԱԼԱՎԵՐԴԻ, ՕՁՈՒՆ, ԱՔՈՐԻ, ՀԱՂՊԱՏ, ՀԱԳՎԻ, ԱՐԴՎԻ, ԾԱՂԿԱՇԱՏ, ՋԻԼԻԶԱ, ԿԱՃԱՃԱԿՈՒՏ) ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ, 2014

Այս գրքույկն արտացոլում է 2014թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Ալավերդի, Օձուն, Աքորի, Հաղպատ, Արդվի, Հագվի, Ծաղկաշատ, Ջիլիզա և Կաճաճկուտ համայնքների համախմբում իրականացված Տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքները:
Արագ և մասնակցային եղանակով ստացված արդյունքները կարող են ուղեցույց հանդիսանալ բոլոր այն կազմակերպությունների և անհատների համար, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ, բայց և հիմնախնդիրներով լի այս համախմբում: Հուսով ենք, որ գրքույկում ամփոփված տեղեկատվությունն օգտակար կլինի ու հիմք կհանդիսանա նշված համայնքներում ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Սույն գրքույկը նախատեսված է Ալավերդի, Օձուն, Աքորի, Հաղպատ, Արդվի, Հագվի, Ծաղկաշատ, Ջիլիզա և Կաճաճկուտ համայնքների տնտեսության հիմնական դերակատարների, որոշումներ կայացնողների և մտահոգ քաղաքացիների համար:

«Տեղական տնտեսական զարգացում Ախթալա համախմբի համար» գրքույկը ստեղծվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:

ՆԵՐԲԵՌՆԵԼ՝
Share |