ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գայանե Սիմոնյան

 
Բիզնեսի հաջողության բանաձև.
Փողը երազանք չէ, կարևորն արդյունքն է

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մի քանի տարի առաջ չէիք գտնի որևէ խանութ, որտեղ վաճառվեին գեղեցիկ ձևավորված մոմեր: Միգուցե շատերին թվա, թե դրանք համայնքի բնակիչների համար այդքան կարևոր չէին, ուստիև նմանատիպ արտադրանք վաճառելը նույնպես թվում էր անիմաստ: Սակայն կար պահանջարկ, և ես իմ նախընտրելի գործունեությամբ ապացուցեցի հակառակը: Ունեմ «BeeArt» անվանումով գործող բիզնես: Արտադրում եմ մեղրամոմից մոմեր և օրգանական փաթեթավորմամբ մեղր:
«BeeArt»-ը իր առաջին քայլերն արել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայիձեռքը բռնած: Երբ մասնակցեցի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրին, որն իրականացվում էր ՀԵԿԱ-ի կողմից, քայլեր էի ձեռնարկում բիզնես գաղափարն ավելի իրատեսական դարձնելու, ընդլայնելու շուրջ: Տեսնում էի հստակ նպատակը, ձեռքիս ունեի դասընթացի ընթացքում մշակած բիզնես պլանը, բայց նպատակի ու բիզնես պլանի միջև ընկած ճանապարհը լի էր անորոշությամբ, վախով, ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ, հարազատներիս ու ընկերներիս քննադատությամբ: Ցավոք, ինձ սատարողները քիչ էին:
Սատարողներից մեկը ՀԵԿԱ-ն էր, որն աջակցեց ոչ միայն տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, այլ նաև ոգեշնչեց առաջ գնալ և չկոտրվել դժվարություններից:
Ամեն բան սկսվում է հավատքից` մեկ տարի առաջ ես հավատում էի, որ պետք է ունենամ սեփական արտադրամաս ու իմ համայնքում ստեղծեմ նոր աշխատատեղեր: Այսօր այդ ամենը տեսանելի է:
Խորհուրդ կտամ բոլոր կանանց և աղջիկներին հավատալ իրենց ուժերին և վստահել իրենց մեջ ապրող հաջողությանը:
Share |