ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մերի Դավթյան

Բիզնեսի հաջողության բանաձևը՝
Աշխատասիրություն, կամքի ուժ և պայքարելու կարողություն

Դեռ 2014 թվականին աշխատում էի Օձունի մանկական արվեստի դպրոցում, որպես նկարչության և արվեստի պատմության ուսուցչուհի: Այդ տարին բեկումնային եղավ իմ կյաքի և կարևոր՝ իմ բիզնեսի ստեղծման համար: Այդ տարի կորցրեցի աշխատանքս, որը ստիպեց ինձ ամուսնուս աջակցությամբ կյանքի կոչել իմ վաղեմի երազանքը: Որոշեցի հիմնել կիսաֆաբրիկատերի արտադրամասը: Ըտանիքիս վստահությունն ու աջակցությունը շատ կարևոր էր ինձ համար: Տարածքը հարմարավետ էր, կոկիկ ՝ապահովված առաջին անհրաժեշտության պարագաներով: Հարմարավետ աշխատավայր՝ որակյալ արտադրության համար, էկոլոգիապես մաքուր հումք՝ զերծ տարատեսակ հարստացուցիչներից և քիմիական հավելումներից. սա եղավ հաջողության գրավականը:
Համառությունն ու աշխատասիրությունն եղել են իմ անբաժան ուղեկիցները՝ մինչև կարողացել ենք շահել մեր գնորդների վստահությունն ու բարձր գնահատականը:
[b]Մեր արտադրանքի վարկանիշը շուկայում էլ ավելի բարձր հարթակի վրա կանգնեց,
երբ մասնակցեցի Եվրոպական միության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրին: Այժմ ոչ միայն լավ արտադրող եմ, այլ նաև լավ բիզնես-ղեկավար: Ծրագրի շնորհիվ ձեռք բերված մեքենան հնարավորություն է տալիս կիսաֆաբրիկատներն անվնաս և ապահով հասցնել մարզի տարբեր խանութներ: Փոխադրամիջոցի առկայությունը նպաստեց մեր հաճախորդների քանակի ավելացմանը:
Բոլոր կանանց հորդորում եմ գնալ իրենց երազանքների հետևից: Այսօր մեր երկրում կան բոլոր նպաստավոր պայմանները բիզնես գործարարությամբ զբաղվելու համար: Ավելին, կա ՀԵԿԱ-ի նման կառույց, որն աջակցում է առաջին քայլերն իրականացնողներին: Ուրախ եմ, որ այս կառույցի անդամ եմ:
Share |