ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Իրինա Իսրայելյան

   
Բիզնեսի հաջողության բանաձևը՝
«Սեր, իրազեկվածություն, համագործակցություն»

Մասնագիտությամբ երաժիշտ Իրինա Իսրայելյանը ձեռներեցության մեջ գործունեությունը սկսել է խմորեղենի արտադրության բիզնեսով, որից զատ, արդեն 5 տարի է զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ: Տիկին Իրինայի «Իրիս» հյուրատունը գործում է 2010թ: Բիզնես գործունեության մեջ հմտանալու համար մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Քանի որ տիկին Իրինան իր բնույթով շատ ակտիվ և նպատակասլաց է, ուստի բիզնեսի մասին ռոմանտիկ պատկերացումները վերածվեցին համառ և հետևողական աշխատանքի: Այդ համառությունն էլ օգնեց տիկին Իրինային, որ բիզնեսում առաջընթացի հնարավորությունը ձեռքից բաց չթողնի և մասնակցի Հայաստանի երիտասադ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ձեռներեցության դասընթացին:
Տրամադրված դրամաշնորհն ու համագործակցության նոր հնարավորությունները տվեցին ցանկալի արդյունք: Իրինա Իսրայելյանն ընդլայնեց հյուրատան ծառայությունները՝ զբոսաշրջիներին առաջարկելով բակային պայմաններում քուն կամ այլ կերպ ասած՝ վրանային հանգիստ:
«Իմ բիզնեսը զարգացնելու նպատակով որոշեցի մասնակցել ձեռներեցության դասընթացին և մշակել «Ճամբարային ծառայություն» բիզնես գաղափարը, որը նորարարական է Հայաստանի համար: Այն արժանացավ հավանության: Շատ ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ կարողացա ձեռք բերել անհրաժեշտ իրեր: Ճամբարային ծառայություն ունենալու համար կարողանում եմ 3 կանանց ապահովել աշխատանքով»:
Բիզնեսն այժմ ունի մշտական և հավատարիմ հաճախորդներ աշխարհի տարբեր երկրներից:
Իրինա Իսրայելյանը ՀԵԿԱ-ի կողմից առաջադրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2015
մրցանակաբաշխությանը և արժանացել ՀՀ վարչապետի ՝ «Լավագույն ապրանքանիշ» պատվոգրի:
Share |