ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ Հայաստանում Ռաֆթինգի առաջին առաջնությունը

13/08/2018
linklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Օգոստոսի 11-ին, ՀՀ Լոռու մարզում անցկացվեց Հայաստանի Ռաֆթինգի առաջին սիրողական առաջնությունը:
Հայաստանի Ռաֆթինգի ֆեդերացիան և rafting.am մարզական ակումբը (որը հանդիսանում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի սոցիալական ձեռնարկությունը) համատեղ, կազմակերպում են Հայաստանի Ռաֆթինգի առաջին առաջնությունը:
Հայաստանի ռաֆթինգի առաջնության նպատակն է՝ նպաստել ռաֆթինգ սպորտաձևի և նրա՝ որպես ազատ ժամանցի ձևի հանրայնացմանը, ինչպես նաև առավել մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական և հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների խնդիրներին:
Ռաֆթինգի առաջին առաջնությունը կընդգծի այն կարևոր հանգամանքը, որ բնությունը կարելի է օգտագործել՝ միաժամանակ չվնասելով այն:
Հայաստանի Ռաֆթինգի առաջին առաջնությանը մասնակցում էին Հայաստանում գործունեություն ծավալող պետական ու միջազգային կառույցների, բիզնես ընկերությունների 11 սիրողական թիմեր:
rafting.am Armenia ծրագրի ղեկավար, Rafting.am մարզական ակումբի նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ողջունեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին ու մասնակիցներին եւ մաղթեց էքստրիմի անսպառ զգացումներ:

Թիմերը Դեբեդի արագահոս ալիքների վրա հաղթահարեցին մոտ վեց կիլոմետր: Արդյունքների ամփոփումից հետո որոշվեց լավագույն եռյակը:
Հաղթող դարձավ «Արծիվներ» թիմը, 2-րդ տեղն զբաղեցրեց Համայնքային համախմբման եւ աջակցության, 3-րդը՝ «ՎՏԲ» Հայաստան բանկ թիմը: Նրանք պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով, իսկ փոխանցիկ գավաթը շնորհվեց հաղթող թիմին: Հուշամեդալ եւ շնորհակալագիր ստացան նաեւ բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ ռաֆթինգի անդրանիկ առաջնության կազմակերպմանն աջակցած բոլոր անձինք:

Առաջնության ընթացքում հանգանակված գումարի 30%-ը կուղղվի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների բնապահպանական կրթությանն ու ազատ ժամանցի կազմակերպմանը ռաֆթինգի և արշավների կազմակերպման միջոցով:

2018թ. հունիսի 26-ից ի վեր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ հիմնադրվել և ամենօրյա ռեժիմով գործում է rafting.am Հայաստանի առաջին ռաֆթինգ մարզական ակումբը:

Լուսանկարները SPUTNIK ARMENIA և rafting.am Armenia
Share |

Կարդացեք այս բաժնում