Վայրը՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացա, Երևան, Հայաստան
Փորձագետների քանակը՝ 2
Սկիզբը՝ հունվար
Փորձագետները պատասխանատու կլինեն Օրգանական թեյի մշակման մասով Հայաստանում արդի վիճակի վերլուծության իրականացման համար:
Փորձագետները պետք է ունենան վերլուծական կարողություններ, կարողանան աշխատել տվյալների բազաների, վիճակագրական տվյալների հետ: Պետք է ունակ լինեն վերլուծել և հետազոտության տեսքով ներկայացնել արդյունքները:
Հիմնական պարտականությունները.
- Հայաստանյան շուկայի ուսումնասիրություն,
- Վերլուծել, ուսումնասիրել տվյալները,
- Պատրաստել հաշվետվություններ արդյունքների մասով, տվյալները գրաֆիկական տեսքով ներկայացնել,
- Հետազոտությունը իրականացնել հետևյալ ուղղվածությամբ՝
-Քարտեզագրել թեյի արտադրության ընթացիկ վիճակը
-Օրգանական թեյի արտադրության ընթացիկ վիճակը
-Միջազգային շուկաների հետ կապը և հասանելիությունը
-Ժամանակակից միտումները,
- Տվյալների հավաքման մեթոդներ և ընթացակարգեր մշակել, գնահատել և վերլուծել առկա տվյալները,
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին:
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ տվյալների հավաքագրման, հետազոտությունների իրականացման ոլորտում,
- Մեծ տվյալների հետ աշխատելու կարողություն,
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում
- դիմում.
- ինքնակենսագրական՝ կատարած հետազոտությունների հղումները կցելով: