Զարուհի Ջանիբեկյանը Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի կոորդինատորն է, ինչպես նաև “Բաց բժշկական ակումբ” հասարակական կազմակերպության հիմնադիրն է:
Զարուհի Ջանիբեկյանը ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետը:
Առողջապահության և քաղաքացիական հասարակության ոլորտներում ակտիվ գործունեությունն սկսել է դեռևս ուսանողական տարիներից:
2000-2007թթ. Զարուհի Ջանիբեկյանը հիմնել և նախագահել է “Բաց բժշկական ակումբ” հասարակական կազմակերպությունը, իսկ 2007-ից մինչ օրս հանդիսանում է կազմակերպության խորհրդի պատվավոր անդամ:
2008թ-ից Քաղցկեղի Դեմ Միջազգային Միության անդամ է:
2002թ-ից հանդիսանում է Եվրոպական Մանկաբուժական Հետազոտման Խորհրդի անդամ: