Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը:
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ի զորու է իր արժեքավոր ներդրումն ունենալ մեր երկրում երիտասարդ կնոջ հիմնախնդիրների լուծման, քաղաքացիական հասարակության կերտման գործում` ի նպաստ մեր ողջ հասարակության և մեր ապագա սերունդների: Մեզ պարզապես պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գործունեության միջոցով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կնոջ առաքելությունը մեծ և նշանակալի է ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ. կինն ինչպես որ իր ընտանիքն է պահպանում ու պաշտպանում, այդպես էլ կարող է և պետք է պահպանի ու պաշտպանի հասարակությունը, նրա արժեքային համակարգը, մեր երկիրը:
Ողջունում եմ ձեզ մեր էլեկտրոնային էջում: Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այստեղ գտնի իր հետաքրքրությունների շրջանակը:
Մենք ուրախ կլինենք ստանալ նաև ձեր առաջարկությունները:
Եվ, ոչ միայն մեր էլեկտրոնային հասցեն, այլև մեր գրասենյակի դռները միշտ բաց են ձեր բոլորի առաջ: Բարի Գալուստ:
Սիրով և համագործակցության սպասումով`
Լիլիթ Ասատրյան
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ