2015թ-ի մայիսի 1-2-ը «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա համայնքում տեղի ունեցավ «Էկոլոգիապես մաքուր արտադրանքի, հատապտուղների և խոտաբույսերի հավաքման և պահպանման տեխնիկան» թեմայով դասընթաց:
Դասընթացը նախատեսված էր Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքների՝ հատապտուղների ու խոտաբույսերի հավաքչությամբ զբաղվող կանանց խմբերի ներկայացուցիչների համար: Ելնելով ծրագրի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունից, թեմայի կարևորությունից և արդիականությունից, դասընթացի առաջին օրը մասնակիցներին միացան նաև Ջիլիզա և Քարինջ համայնքների կանայք:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան էկո արտադրության հիմունքներին և ստանդարտներին, խոտաբույսերի և հատապտուղների հավաքման, պահպանման և չորացման տեխնոլոգիական առանձնահատկություններին:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն