ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանում ձեռներց կանայք դեռ ունեն խնդիրներ. Լիլիթ Ասատրյան

03/06/2015
Հայ կանայք շատ մեծ պոտենցիալ ունի ընդհանրապես բոլոր ոլորտներում, և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան անում է հնարավորը նրանց ներուժը բացահայտելու, նրանց ոգևորելու, խրախուսելու, ինքանվստահության պակասը լրացնելու համար: Այս նպատակների իրականացմանն է ուղղված նաև հունիսի 8-11-ն անցկացվելիք «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթ» ծրագիրը:
«Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան: Այս շաբաթն ուղղված է մեր երկրում կանանց ձեռներեցության զարգացման հնարավորությունները բացահայտելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթ»-ի կազմկոմիտեի նախագահ Լիլիթ Ասատրյանը` ընդգծելով, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նմանատիպ մջոցառումները սովորաբար անցնում են տվյալ երկրի ամենաբարձր պաշտոնատար մարդկանց հովանավորության մակարդակով. «Հունիսի 8-ին և 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Նոր զարգացումների հեռանկարներ» խորագրով կանանց ձեռներցության միջազգային համաժողովը, որի բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, ԱԺ-ի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պետական այլ մարմինների ներկայացուցիչներ: Մեզ մեծապես աջակցում են ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները:
ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում