ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ»

15/06/2015
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը մասնակցեց «Նոր զարգացումների հեռանկար» խորագրով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի բացմանը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Համաժողովի անցկացման գործընկերներից մեկը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն է: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում ԵՄ, ՄԱԿ-ի, Ասիական զարգացման բանկի, Կին ձեռներեցների համաշխարհային միության և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանի ողջույնի խոսքը՝ համաժողովի մասնակիցներին:

Հարգելի տիկնայք և պարոնայք, հարգելի հյուրեր,
Ուրախ եմ ողջունել «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցներին, և ցանկանալ արդյունավետ աշխատանք:
Կանանց ձեռներեցության թեման կարևոր է և արդիական: Նշանակալից է, որնման համաժողով կազմակերպվում է Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես իրականացնում է ծրագրեր և միջոցառումներ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում կանանց դերի բարձրացման, տարբեր գործընթացներում նրանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:

Մեր կառույցը նույնպես իրնշանակալի մասնակցությունն ունիայդ ծրագրերի իրականացման մեջ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ որպես Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության և ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրեր իրականացնող հիմնական կառույց, 2013 թվականից ի վեր Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, որի հիմնական նպատակներն են կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը կին գործարարների համար:

2013-2015 թվականներին իրականացված ծրագրերի արդյունքում աջակցություն ստացած սկսնակ գործարարների և գործող ՓՄՁ-ների 49.7 տոկոսը եղել է կին: Անցած 2 ու կես տարվա ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ նոր բիզնես է հիմնել 168/ կին ձեռներեց: Նրանց տրամադրված վարկային երաշխիքի ընդհանուր գումարը կազմել է 646 միլիոն 700 հազար դրամ, վարկի գումարը՝ 754 միլիոն 500 հազար դրամ: Անցկացվել է կին գործարարների կարիքների գնահատում: Այժմ այդ փաստաթուղթը հասանելի է մեր կայքում: Կին գործարարների համար Ասիական զարգացման բանկի և մյուս միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրել ենք հատուկ դասընթացներ: Մեկնարկել է մենթորների ծրագիրը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը կանանց ձեռներեցության խթանումն է:

Միաժամանակ, կանանց գործունեության գնահատման և խրախուսման համար, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն արժանավույնս գնահատելու նպատակով Հայաստանում 2012 թվականից յուրաքանչյուր տարի մեր կողմից կազմակերպվում և անցկացվում է ՀՀ վարչապետի՝ «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև մեր գործընկերները տարբեր միջազգային կազմակերություններից: Մրցանակաբաշխության անցկացման տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 45 կին գործարար արժանացել է ՀՀ վարչապետի մրցանակներին, իսկ միջազգային կազմակերպությունները և ծրագրերը 53 կին գործարարի շնորհել են խրախուսական մրցանակներ և նվերներ:

Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական, և ապագայում մենք կարձանագրենք նոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ցանկանալ ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, հետաքրքիր քննարկումներ, համագործակցության նոր գաղափարներ և հնարավորություններ և նորանոր հաջողություններ աշխատանքում:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում