«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հունիսի 8-ից 11-ը երկրում հայտարարում է կին ձեռներեցների շաբաթ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում կանանց ձեռներեցությունը զարգացման մեծ հնարավորություն ունի։
Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում նախատեսվում են մի շարք ծրագրեր, որոնցից ամենակարևորն է՝ «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության մասին համաժողովի անցկացումը։
«Համաժողովի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք քննարկելու ոչ միայն մեր երկրում, այլ նաև այլ երկրագնդում առկա իրավիճակը, զարգացման միտումները, խնդիրներն ու լավագույն փորձը տեղայնացնել ու տարածելու Հայաստանում։ Համաժողովին մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներ, դեսպանություններ, որոնք կարևորում են կանանց մասնակցությունը տնտեսության մեջ»,- ասաց նա։
«Հայաստանի կին ձեռներեցների ցանցը այս պահին միավորում է ավելի քան 300 կին ձեռներեցների, որոնք մեր միջոցով համալրում են աշխարհի ցանցին։ Նրանք հիմնականում բոլորը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, քանի որ մեր երկրում խոշոր բիզնեսը կանանց ձեռքում չէ։ Նշեմ, որ կին ձեռներեցների թիվն աճում է, քանի որ հայտնաբերում են ցանցը ու հասկանում մեր տրամադրած ծառայության օգտակարությունը»,- ասաց նա։
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն