ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպվեց նաև մշակութային ծրագիր

18/06/2015
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Կին ձեռներեցների շաբաթի շրջանակներում տեղական և միջազգային կին ձեռներեցներն ու համաժողովի մասնակիցները նաև մշակութային այցեր իրականացրեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր, ծանոթանալու հայկական պատմությանը, մշակույթին, սովորույթներին: Մշակութային այցերով եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
Գեղարդավանքում, Մատենադարանում, «Արարատ» Երևանի կոնյակի գործարանում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համաժողովի մասնակիցներին ողջունեց Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանը, խոսեց դարեր ի վեր հայ հասարակության մեջ կնոջ դերի կարևորության մասին:
Հաջորդ կանգառը Գեղարդավանք միջնադարյան համալիր էր, հոգևոր և մշակութային կենտրոն, ուր կին ձեռներեցներին իրենց կատարումներով ողջունեց «Լույս» հնգյակը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեույթամբ: Այդ իսկ պատճառով կին ձեռներեցներին ճանաչողական այց կատարեցին նաև Մատենադարան, որտեղ ծանոթացան հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:
«Արարատ» Երևանի կոնյակի գործարանում համաժողովի մասնակիցները ծանոթացան Երևանի կոնյակի գործարանի պատմությանը, հայկական ավնադական կոնյակի պատրաստման գործընթացին, ինչպես նաև ցուցադրվեց, թե ինչպես կարելի է ընտրել լավ կոնյակ:
Share |

Կարդացեք այս բաժնում