ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ (ՍՊԻՏԱԿ, ԱՐՋԱՀՈՎԻՏ, ՔԱՐԱՁՈՐ, ՍԱՐԱՀԱՐԹ, ՇԵՆԱՎԱՆ, ՋՐԱՇԵՆ, ԼԵՌՆԱՎԱՆ, ՍԱՐԱՄԵՋ, ԼԵՌՆԱՆՑՔ, ԳԵՂԱՍԱՐ, ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ) ՀՈՒՆԻՍ-ՀՈՒԼԻՍ, 2014թ.

Այս գրքույկն արտացոլում է 2014թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում Սպիտակ, Արջահովիտ, Քարաձոր, Սարահարթ, Շենավան, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Լեռնանցք, Գեղասար, Շիրակամուտ համայնքներ համախմբում իրականացված Տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքները:
Արագ և մասնակցային եղանակով ստացված արդյունքները կարող են ուղեցույց հանդիսանալ բոլոր այն կազմակերպությունների և անհատների համար, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ, բայց և հիմնախնդիրներով լի այս համախմբում: Հուսով ենք, որ գրքույկում ամփոփված տեղեկատվությունն օգտակար կլինի ու հիմք կհանդիսանա նշված համայնքներում ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Սույն գրքույկը նախատեսված Սպիտակ, Արջահովիտ, Քարաձոր, Սարահարթ, Շենավան, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Լեռնանցք, Գեղասար, Շիրակամուտ համայնքների տնտեսության հիմնական դերակատարների, որոշումներ կայացնողների և մտահոգ քաղաքացիների համար:

«Տեղական տնտեսական զարգացում Ախթալա համախմբի համար» գրքույկը ստեղծվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:

ՆԵՐԲԵՌՆԵԼ՝
Share |