ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ (ՎԱՆԱՁՈՐ, ԼԵՌՆԱՊԱՏ, ԱՐՋՈՒՏ, ԲԱԶՈՒՄ, ԴԱՐՊԱՍ, ՇԱՀՈՒՄՅԱՆ, ԳՈՒԳԱՐՔ, ՓԱՄԲԱԿ, ԼԵՐՄՈՆՏՈՎՈ, ՄԱՐԳԱՀՈՎԻՏ, ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ) ՄԱՅԻՍ-ՀՈՒԼԻՍ, 2014թ.

Այս գրքույկն արտացոլում է 2014թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում Վանաձոր, Լեռնապատ, Արջուտ, Բազում, Դարպաս, Շահումյան, Գուգարք, Փամբակ, Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ համախմբում իրականացված Տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքները:
Արագ և մասնակցային եղանակով ստացված արդյունքները կարող են ուղեցույց հանդիսանալ բոլոր այն կազմակերպությունների և անհատների համար, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ, բայց և հիմնախնդիրներով լի այս համախմբում: Հուսով ենք, որ գրքույկում ամփոփված տեղեկատվությունն օգտակար կլինի ու հիմք կհանդիսանա նշված համայնքներում ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Սույն գրքույկը նախատեսված Վանաձոր, Լեռնապատ, Արջուտ, Բազում, Դարպաս, Շահումյան, Գուգարք, Փամբակ, Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքների տնտեսության հիմնական դերակատարների, որոշումներ կայացնողների և մտահոգ քաղաքացիների համար:

«Տեղական տնտեսական զարգացում Ախթալա համախմբի համար» գրքույկը ստեղծվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:

ՆԵՐԲԵՌՆԵԼ՝
Share |