Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ԿՁՑ) կազմակերպում է մասնագիտական հանդիպում և գործնական դաս «Գործարար Էթիկա» թեմայով: Հանդիպման հյուրն է «Գործարար Էթիկա» ձեռնարկի հեղինակ, մասնագիտությամբ իրավաբան Թամարա Ավանեսյանը:
Հանդիպման առաջին հատվածում հեղինակը կներկայացնի գրքի ստեղծման պատմությունը, հիմնական բաժինները: Հանդիպման երկրորդ հատվածում կներկայացնի գրքից մի հատված` նվիրված Այցեքարտերի գործնական կիրառման մասին:
Երկրորդ հատվածում հեղինակին կմիանա Ակադեմիքս Թիմ ընկերության հիմնադիր, տնօրեն, բիզնես դասընթացավար՝ Լիլիթ Ճուղուրյանը: Ակադեմիքս Թիմ ընկերության կողմից պատրաստված գործնական սլայդ-ցուցադրության շնորհիվ մասնակիցները կուսումնասիրեն այցեքարտերի հիմնական տեսակները: Նյութի յուրացման աստիճանը ստուգելու նպատակով գործնական հատվածը կուղեկցվի մասնագետների կողմից պատրաստված տարաբնույթ վարժություններով:
Դասընթացի անցկացման ամսաթիվը` 10 սեպտեմբերի, ժամը՝ 16:00-18:00
Մասնակիցների թիվը` 10
Մասնակցության կարգը՝ Մասնակցությունն անվճար է:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝