ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Շաբաթ՝ նվիրված կանանց…

16/11/2015
Նոյեմբերի 16-ից 22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ)-ն եւ ՀՀ կին ձեռներեցների ցանցը կանցկացնեն Կանանց ձեռներեցության շաբաթ:
Այն կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում, որին միացել են աշխարհի ավելի քան 140 երկիր:

Նշենք, որ Կանանց ձեռներեցության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 19-ին. այն հաստատվել է 2014 թ.-ին ՄԱԿ-ի կողմից: Սա համաշխարհային շարժում է, որին միացել է 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու եւ տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:

Շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ. նոյեմբերի 17-ին տեղի կունենա կլոր սեղան-քննարկում «Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում» թեմայով: Իսկ նոյեմբերի 20-ին Լոռու մարզում կանցկացվի քննարկում «Կանանց ձեռներեցության իրավիճակը եւ զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Նույն օրը կանցկացվի «Իմ հաջողակ բիզնեսը» լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որի նպատակն է լուսանկարների միջոցով լուսաբանել Հայաստանի կին ձեռներեցների գործունեությունը Հայաստանում:

Հավելենք, որ նոյեմբերի 18-ին, 21-ին եւ 22-ին տեղի կունենան ճանաչողական այցեր Լոռու, Արագածոտնի եւ Կոտայքի մարզեր, այցելություններ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններ:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում