ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Անահիտ Ջաղինյան

 
Բիզնեսի հաջողության բանաձևը՝
«Աշխատասիրություն, կարգապահություն, համառություն»

Անահիտ Ջաղինյանն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է խմորեղենի արտադրությամբ:
Պատրաստել սովորել է ինքնուրույն: Տիրապետում է բոլոր տեսակի խմորեղեններ պատրաստելու հմտություններին՝ չունենալով համապատասխան մասնագիտացում: Անահիտի խմորեղենների մասին գիտի ողջ Ալավերդին: Ընդունում էր պատվերներ ընկերներից և հարևաններից: Այս ոգևորիչ հանգամանքը Անահիտին ստիպեց մտածել լուրջ բիզնես սկսելու մասին:
Լսելով ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մասին՝ Անահիտը դիմեց և մասնակցեց կազմակերպվող ձեռներեցության դասընթացներին: Անահիտը ուրախությամբ նշում է. «Բարդությունների հանդիպելիս չեմ ընկնճվում, փնտրում եմ ելքեր արտադրանքի որակի և արդյունավետության բարձրացման համար»:
Անահիտ Ջաղինյանն այսօր ունի կայացած բիզնես, պատվերների պակաս չունի, փորձում է ամեն բան հասցնել և գոհ ճանապարհել իր հաճախորդներին:
Ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհը հնարավորություն տվեց Անահիտին իրականացնել իր երազանքը:
Share |