Բիզնեսի հաջողության բանաձևը.
Կոտրել կարծրատիպերն ու ձգտել հաջողության
Միշտ մեծ բավականություն եմ ստացել հյուրասիրելուց: Ինձ համար հյուր ընդունելը և պատվով ճանապարհելը միշտ մեծ ուրախություն է եղել: Ժամանակին պատկերացում չունեի, որ կարելի է հյուրընկալող բիզնես ստեղծել: Օձուն համայնքը, լինելով գեղատեսիլ վայր զբոսաշրջության համար, այցելուների պակաս չի ունեցել: Սակայն մեր համայնքում կեցությունը միշտ խնդիր է եղել: Այդ իսկ պատճառով որոշեցի լուծել այդ խնդիրը և նախաձեռնությունն իմ ձեռքը վերցրեցի:
Իմ հաջողության պամությունը սկսվեց Հայաստանի երիտասարդ կանանաց ասոցիացիայի «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին մասնակցելու ժամանակ: Վերջինս ֆինանսավորվում էր Եվրամիության կողմից:
Այժմ կարող եմ վստահ ասել, որ հաջողությունը շոշափելի արժեք է: Այն ունենալու համար պետք են նման կազմակերպություններ, բանիմաց մասնագետներ, ովքեր ուղղորդում և աջակցում են սկասնակ կին ձեռներեցներին:
Շատ կարևոր է կողքիդ ուժեղ և հավատարիմ մարդկանց ներկայությունը: Այն լրացուցիչ մոտիվացիա է՝ ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար: Այս ծրագրի շնորհիվ Օձունում ունեմ իմ հյուրատնային բիզնեսը, ստացել եմ բավականին շատ բիզնես գիտելիքներ և դրամաշնորհ:
Հյուրատնային բիզնեսի շնորհիվ պատրաստ եմ ընդունել աշխարհի բոլոր անկյուններից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին: Զբասաշրջիկների հոսքը նպաստավոր կլինի ո՛չ միայն իմ բիզնեսի, այլև ողջ համայնքի համար:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն