Բիզնեսի հաջողության բանաձևը.
Երբեք թևաթափ չլինել
Լոռու մարզում բավականին տարածված է թռչնապահությունը, ուստի, մտածում էի նպաստել այս ոլորտի զարգացմանը` զբաղվելով թռչնարտադրությամբ: Մասնակցել եմ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում»ծրագրի բիզնես դասընթացներին: Երկարատև աշխատանքները, վերլուծություններն ու շուկայի ուսումնասիրություններն ինձ հնարավորություն տվեցին համապատասխան հմտություններ և գիտելիքներ ունենալ ոլորտի վերաբերյալ: Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց ներկայացնել բիզնես ծրագիր՝ ինկուբատորային տնտեսության վերաբերյալ: Վերջինս հավանության արժանացավ, և շահեցի դրամաշնորհ՝ բիզնես հիմնելու համար: Կազմակերպության ջանքերով և աջակցությամբ ձեռք բերեցի գործի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները և սկսեցի իմ գործը: Սպասելիքներս արդարացված են: Վստահ եմ` լավ աշխատանքի արդյունքում կունենամ մեծ հաջողություններ այս բնագավառում և ավելի կընդլայնեմ իմ տնտեսությունը:
Շնորհակալ եմ Եվրամիությանը և ՀԵԿԱ-ին աջակցության համար:
Հարկավոր է նմանատիպ ծրագրեր հաճախ իրականացնել, քանի որ վերջիններիս շնորհիվ կարող ենք ունենալ կայուն տնտեսություն մեր երկրում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն