Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպել էր ավանդական դարձած բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Զատիկին:
Տոնավաճառին մասնակցում էին շուրջ 70 մասնակից՝ ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, Երևանը և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, Հայաստանում ապաստան գտած հայրենակիցներ, միջազգային և տեղական կազմակերպություններ ի դեմս Եվրոպական Միության (EU) մի շարք ծրագրեր, Գերմանական Տնտեսական Միավորումը (GIZ), ինչպես նաև Շվեցարիայի, Չինաստանի, Հնդկաստանի դեսպանատները:
Տոնավաճառի մասնակիցները ներկայացնում էին ամանորյա թեմատիկայով ձեռագործ աշխատանքներ, կերամիկա, զարդեր, դեկորատիվ պարագաներ, խաղալիքներ, հագուստ, բնական կոսմետիկա, տնական քաղցրավենիքներ, բազմաթիվ ճաշատեսակներ և այլն:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն