ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հերթական հանդիպումը

03/04/2018
linklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Ապրիլի 7-ին ընդառաջ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ կին ձեռներեցների ցանցը հրավիրել էր ԿՁՑ ցանցի անդամների հանդիպում:
Հանդիպումը տեղի ունեցավ Երվանդ Քոչարի թանգարանում, ապրիլի 3-ին: Հանդիպումը սկսվեց թանգարանում կազմակերպված շրջայցով, կին ձեռներեցները ծանոթացան Ե. Քոչարի արվեստին:
Հանդիպման ընթացքում կին ձեռներեցներին ներկայացվեց "Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով" ծրագիրը:
Հանդիպման մյուս մասում քննարկում ծավալվեց կապված կին ձեռներեցների կարիքների հետ, քննարկվեցին հետագա գործողությունները:
Հանդիպման ավարտին ՀԵԿԱ-ի և Ե. Քոչարի թանգարանի կողմից անակնկալ մատուցվեց մասնակիցներին՝ Քոչարի աշխատանքը պատկերող տորթի տեսքով:

2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
Share |

Կարդացեք այս բաժնում