ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղեկատվական հանդիպում Արմավիրում

21/04/2018
     
2018թ.-ի ապրիլի 21-ին Արմավիրում կայացավ «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպումը:
Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:
Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված կանայք և աղջիկներ: Հանդիպման ընթացքում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Հանդիպումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկում ծավալել իրենց հուզող հարցերի շուրջ:

2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
Share |

Կարդացեք այս բաժնում