2018թ-ի հունիսի 4-6-ը ՆՈւՌԻԿ կենտրոնում կայացավ «Սոցիալական ձեռներեցություն և ֆոնդահայթայթում» թեմայով դասընթաց: Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ՓՈԻՆԹ (POINT) ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցում էին ՀԵԿԱ-ի անդամներ, շահառուներ և կին ձեռներեցներ Երևանից, Լոռու և Տավուշի մարզերից: Դասընթացը ինտերակտիվ էր, տարբեր վարժություններով և քննարկումներով հագեցած:
ՓՈԻՆԹ (POINT)-ը ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների և գաղափարների հարթակ է: Այն համախմբում է 9 երկրից 37 դասընթացավարների: Ծրագրի նպատակն է փորձի փոխանակումը, ոգեշնչման տրամադրումը և աճի հնարավորությունների ստեղծումը Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային միության տարածքի երկրներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության և Վիշեգրադ հիմնադրամի կողմից: