ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» խորագրով սեմինար Վայոց ձորում

21/06/2018
Հունիսի 15-17-ը Վայոց ձորի կանանց ռեսուրս կենտրոնի գրասենյակում կայացել է սեմինար ,,Կանանց մասնակցության խրախուսում տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով,, խորագրով:
Եռօյա սեմինարին մասնակցել են վայոցձորցի 17 կանայք և աղջիկներ: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան(ՀԵԿԱ), նախագահը` Լիլիթ Ասատրյան
Սեմինարին յուրաքանչյուր մասնակցի կողմից բարձրաձայնվել է մարզի իրենց ներկայացնող համայնքի սոցիալական խնդիրները և համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները:
Սեմինարի ընթացքում գնահատվել է սպասվելիք նախաձեռնությունների սոցիալական ազդեցությունը ներհամայնքային կյանքում:
Մասնակիցները ստացել են նոր գիտելիքներ, ինչպես նաև խորհրդատվություն՝ ինչպես գրել բիզնես պլան և կազմել մրցունակ ծրագիր:
Սեմինարը վարել է դասընթացի փորձագետ Արամ Հարությունյանը:

Հղումը
Share |

Կարդացեք այս բաժնում