ՀԵԿԱ-ի Բարեկամների ակումբի հյուրերն էին Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության (CESO) կամավորներ Դոննա Դենհամը և Ջոան Ջիլլեսփին, ովքեր երկշաբաթյա այցով գտնվում էին Հայաստանում, ՀԵԿԱ-ի կարուձևի ծրագրի շրջանակներում:
Բարեկամները հանդիպեցին ՀԵԿԱ-ի անդամներին ու շահառուներին, ներկայացրեցին իրենց գործունեությունը և հաջողությունները, կիսվեցին փորձով, պատասխանեցին մասնակիցների հարցերին: Քննարկումը անցավ ջերմ մթնոլորտում:
Դոննա Դենհամի և Ջոան Ջիլլեսփիի խորհուրդը երիտասարդ կանանց ու աղջիկներին. "Հավատացեք ինքներդ ձեզ: Օգնեք իրար, և դուք ավելի ուժեղ կլինեք":