ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԿ տոնավաճառին մասնակցելու հրավեր

19/04/2009
Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի "ՀԿ Տոնավաճառին", որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 11:00-ից 17-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

"ՀԿ Տոնավաճառը" բաց և մրցակցային միջոցառում է, որտեղ 24 դիմորդ կազմակերպություններ հնարավորություն կունենան <<վաճառել> իրենց պատրաստած ծրագրային առաջարկները այլ կազմակերպություննեին, այցելուներին, Ժյուրիի անդամներին և ՀԳՄԾ-ին: Սույն միանգամյա միջոցառումը չափազանց թափանցիկ և բաց գործընթաց է` Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար: "ՀԿ Տոնավաճառի" օրը հաղթած կազմակերպություններին կհրավիրեն` դրամաշնորհների համար հայտային գործընթացը ՀԳՄԾ-ի հետ ավարտին հասցնելու համար:

Մասնակցեք միջոցառմանը և քվեարկեք 3 լավագույն ծրագրային առաջարկների օգտին:
Share |

Կարդացեք այս բաժնում