ՀԵԿԱ-ի Բարեկամների ակումբի հյուրն էր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության (CESO) կամավոր Դեվիդ Էվերշեդը, ով Հայաստանում է գտնվում ՀԵԿԱ-ի հետ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում ՀԵԿԱ-ի անդամները, կամավորներն ու հյուրերը հնարավորություն ունեցան Բարեկամին ուղղել իրենց մտահոգող հարցերը, որոնք առկա են կանանց և երեխաների ոլորտում: Քննարկումը անցավ ջերմ մթնոլորտում:
Լեյլի Մոշիրիի խորհուրդը երիտասարդ կանանց ու աղջիկներին. "Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ կրի սեր, կիրք և ձգտում, որը հնարավորություն կտա նրան հասնելու իր նպատակներին: Հենց սա է միավորում մարդկանց և նրանց դարձնում ուժեղ: Միավորվեք, և դուք ևս կլինեք ավելի ուժեղ":