Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ կազմակերպում է «Հակամարտությունների լուսաբանման սկզբունքներն ու չափանիշները» խորագրով դասընթաց, որի ընթացքում լրագրողները կծանոթանան հակամարտությունների լուսաբանման միջազգային փորձին և ձեռք կբերեն գործնական հմտություններ: Դասընթացը կվարեն «Երևանի մամուլի ակումբ» և «Ինտերնյուս Հայաստան» լրագրողական կազմակերպությունների փորձառու մասնագետները:
Դասընթացին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել թեմայով հետաքրքրված տպագիր և էլէկտրոնային (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, այլ) լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնակցության համար անհրաժեշտ է ԵՀՀ ներկայացնել.
1. Ռեզյումե (2 էջից ոչ ավելի)
2. Միջազգային, քաղաքական կամ այլ հակամարտությունների վերաբերյալ մեկ հոդված կամ տեսա-աուդիո հաղորդագրություն կամ այլ հեղինակային նյութ:
Դասընթացը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 5-ից 7-ը, Երևանում: Մարզային լրագրողների ճանապարհածախսը, սնունդը և հյուրանոցային ծախսերը հոգում է ԵՀՀ-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` ս.թ. դեկտեմբերի 1-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Իզաբելլա Սարգսյանին՝ 58-60-95 (303) հեռախոսահամարով (isargsyan@epfound.am) կամ Սվետլանա Հովհաննիսյանին 58-60-95 (304)։ Մեր հասցեն է` ք. Երևան, Զարոբյան փ. 56, www.epfound.am:
Isabella Sargsyan
Communications Officer
Eurasia Partnership Foundation
56 Zarobyan Street
Yerevan 0009, Armenia
Tel.: (374.10) 58.60.95 x 303
Fax: (374.10) 58.60.96<