ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Նարինե Տոպոլյան

Նարինե Տոպոլյանը ծնվել է Աբխազիայի Սուխում քաղաքում:

1982-1992թ. սովորել է Սուխումի 4-րդ միջնակարգ դպրոցում:
"Բարեկամություն" մանկական խորեոգրաֆիկ ստուդիան գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Սուխումի երաժշտական ուսումնարանի նորաստեղծ խորեոգրաֆիկ բաժին:

1993 թ. գերազանց ավարտել է Երևանի Մուշեղ Իշխանի անվան դպրոց-վարժարանը:

1994 թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

1995 թ. դարձել է "Ուսանողական գարուն"-ի հաղթող:
ԵՊՀ արհմիության կոմիտեի օգնությամբ համալսարանի դասախոսների երեխաների համար կազմակերպել է "Արին" պարային ստուդիան:

1995թ. կազմակերպել է "Նանե" պարային եռյակը:

1997-2000 թ.թ. աշխատել է Հայաստանի Երգի Պետական Թատրոնում:

2000թ. "Նանե" անսամբլին կից ստեղծել է մանկական խորեոգրաֆիկ ստուդիան:
"Փոքրիկ Նանեներ" անսամբլի տաղանդավոր սաները մասնակցել են Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում և Սլովակիայում կայացած միջազգային մրցույթներին, որտեղից նրանք միշտ վերադարձել են առաջին մրցանակներով և □Գրան Պրի□-ներով:

2004 թ. ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ, որպես պատվիրակության ղեկավար, ներկայացրել է տաղանդավոր հայ երեխաների խումբը մանկական միջազգային կենտրոն "Արտեկ"-ում անցկացվող "Փոխենք աշխարհը դեպի լավը" միջազգային փառատոնում:

2001թ. Հայաստանի Պարի Պետական անսամբլի պարացանկում ընդգրկվել է Ն.Տոպոլյանի բեմադրած "Աբխազական ժողովրդական պար"-ը` "Լեռնային պար" անվանումով իսկ Հենրի Մանգասարյանի անվան մրցույթում իր բեմադրած "Հոյ Նար" պարը արժանացել է առաջին մրցանակի:

2006 թ. Ն.Տոպոլյանի բեմադրած "Կաքավիկ" պարը (երաժշտությունը` Կոմիտասի) "Պարային Կլոնդայկ" նախագծի շրջանակներում ( Մոսկվա, Ռուսաստան) ընդունվել է որպես "Վերջին հինգ տարիների լավագույն բեմադրություն":

2007թ. իրագործել է "Երազանք" երգի բեմադրությունը "Արևիկ" խմբի` "Մանկական Եվրատեսիլ" մրցույթում մասնակցելու համար:

2007 թ. "Նոր շունչ" ( Հայաստան) մրցույթում արժանացել է Հովհաննես Դիվանյանի անվան մրցանակին, իսկ 2008 թ.` "Լավագույն բեմադրիչ" մրցանակին, նույն մրցույթում:
Ն.Տոպոլյանը "Շանթ" հեռուսաընկերության "Աստղիկ" մանկական երգի մրցույթի խորեոգրաֆն է:

2004 թ. "Open Dance" մրցույթի "Գրան Պրի" մրցանակակիր է:

2006 թ. երիտասարդության շրջանում պարարվեստի զարգացման համար Ն.Տոպոլյանն արժանացել է ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրին և հուշանվերի:
Share |