ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Քաղաքացիական ակտիվություն ծրագիր

16/10/2010
Բրիտանական խորհրդի Active citizens (Քաղաքացիական ակտիվություն) ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության և գլոբալ քաղաքացիության կայացմանը: Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով: Սա է գլոբալ քաղաքացիների աշխարհը:
Active citizens ծրագիրը մեկնարկեց 2009 թվականին Միացյալ Թագավորությունում և Աֆրիկյան ու Ասիական 8 երկրում, այդ թվում Նիգերիայում, Նեպալում, Քենիայում, Բանգլադեշում և Պակիստանում:
2010 թվականին Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարևելյան Եվրոպայի 20 այլ երկներ և Իսրայելը սկսեցին ծրագրի իրագործումն իրենց երկրներում:

ACTIVE CITIZENS-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2010-2011 թվականներին Active citizens ծրագիրը մեկնարկում է Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձորում և հարակից գյուղերում: Ակնկալվում է, որ ապագայում ծրագիրը կիրականացվի Հայաստանի այլ մարզերում ևս: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Մենք ուրախ կլինենք համագործակցել այն գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված են ծրագրով:
Մենք աշխատում ենք համայնքի առաջնորդների և համայնքային կազմակերպությունների հետ (դպրոցներ, համալսարաններ, առևտրային միություններ, կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային ծառայություններ մատուցողներ, փոքր և միջին բիզնես և այլն): Մենք հնարավորություն ենք ստեղծում համայնքի ներկայացուցիչներին աշխատել միասին` կամավորական հիմունքներով:

ԾՐԱԳԻՐԸ
Ծրագրի ընթացքում մասնակիցները
  • կբացահայտեն ինքնությունը
  • կարժևորեն բազմազանությունը և կփորձարկեն նոր հեռանկարներ ժողովրդավարական ներգրավվածության բնագավառում, կծանոթանան Միացյալ Թագավորության փորձին
  • կստեղծեն միջազգային ցանցեր
  • կզարգացնեն գլոբալ խնդիրները տեղական մակարդակով լուծելու ցանկությունը
  • կդառնան ավելի փորձառու միջմշակութային հաղորդակցման բնագավառում, այդ հմտությունները կօգտագործեն համայնքային կյանքում, ինչպես նաև
  • Միացյալ Թագավորությունը կներկայացվի որպես գլոբալ հարթակ և ռեսուրս ժողովրդավարական ներգրավվածության բնագավառում
Ծրագիրը կիրականցվի երեք փուլերով
  • Տեղական դասընթացների անցկացման շնորհիվ կներկայացվեն գլոբալ քաղաքացիությունը, արդյունավետ աշխատելու հմտությունները: Մասնակիցները ավելի լավ կճանաչեն տեղական համայնքները և փոխադարձ կապերը գլոբալ մակարդակով: Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան ծրագրի կազմման, ծրագրի կառավարման, գումարների հայթայթման և ցանցեր ստեղծելու հիմունքներին: Դասընթացներից հետո մասնակիցներն իրենք կանցկացնեն դասընթացներ իրենց համայնքներում և իրենց ցանցերի համար
  • Մասնակիցները կկազմեն և կիրականացնեն սոցիալական գործողությունների ծրագրեր` հաշվի առնելով իրենց ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: Լավագույն գաղափարների իրականացման համար հնարավոր է ֆինանսավորում Բրիտանական խորհրդի կամ այլ հնարավոր հովանավորների կողմից
  • Միջազգային փոխանակումներն ու ցանցերը մասնակիցներից մի քանիսին հնարավորություն կտան ծանոթանալ միջազգային փորձին: Անգլերենի իմացությունը պարտադիր պահանջ է լինելու այս փուլին մասնակցելու համար:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ուստի մենք փնտրում ենք մարդկանց և կազմակերպությունների
  • սոցիալական արդարության գիտակցմամբ
  • ձևավորված համայնքով և հանրապետական ցանցերով
  • տեղական մշակույթի և ինքնության հստակ գիտակցմամբ
  • մշտապես սովորելու և հորիզոններն ընդլայնելու պատրաստակամությամբ
  • հաղորդակցվելու և մարդկանց ոգևորելու հմտությամբ
Մասնակցության համար 18-35 տարեկան Եղեգնաձորի և հարակից բնակավայրերի այն բնակիչները, ովքեր կարծում են , որ համապատասխանում են վերոնշյալ նկարագրություններին, պետք է մինչև 2010 թվականի հոկտեմբերի 15-ը լրացնեն դիմումի ձևը և հանձնեն Աննա Հովհաննիսյանին` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղ: Մասնաճյուղի հասցեն է Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր, Գագարին 7:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (+374 0281) 2 20 40; (+374 091) 82 35 69 հեռախոսահամարներով կամ դիմեք Active citizens ծրագրի ղեկավար` Ինեսսա Մուրադյանին` էլ. հասցեին:

Կից տես դիմում հայտի ձևը`
Share |

Կարդացեք այս բաժնում