Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հայտարարում է "Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում ձմեռային ճամբարի մասնակցության հայտերի հավաքագրում:
"Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից:
"Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը նախատեսված է 13-ից 18 տարեկան աղջիկների համար, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
"Աղջիկների երկիր"շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի նպատակն է բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ: Ծրագիրը նպատակ ունի նաև դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կստեղծվի 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը կբերի իրենց համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
"Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարի 13-ից 23-ը Ծաղկաձորում կկազմակերպվի ձմեռային ճամբար:
Ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ թեմաներով: Կկազմակերպվի հանդիպում տարբեր ոլորտներ ներկայացնող և հաջողության հասած կանանց հետ, ովքեր իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ: Կկազմակերպվեն նաև բանավեճեր, մրցույթներ, խաղեր, հետաքրքիր միջոցառումներ:
"Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում կազմակերպվող ձմեռային ճամբարին կարող են մասնակցել`
13-18 տարեկան աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ովքեր ցանկանում են տիրապետել առաջնորդական հմտություններին, ցուցաբերել ակտիվ մասնակցություն իրենց համայնքներում, բարեփոխելու իրենց միջավայրը:
Ձմեռային ճամբարի մասնակիցների ընդհանուր թիվը լինելու է առնվազն 75` յուրաքանչյուր մարզից ` 7 մասնակից:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ և ուղարկել
էլ. հասցեին կամ ներկայացնել ՀԵԿԱ գրասենյակ` ք.Երևան, Աբովյան 37, բն.9 հասցեով (նետել ՀԵԿԱ-ի մուտքի մոտ գտնվող փոստարկղը):
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2011թ. հունվարի 7-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ`
(010)/(094)/(096) 58 07 87 հեռախոսահամարներով:
Ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2011թ. հունվարի 3-ը, ժամը 17.00-ն:
Ընտրված մասնակիցները պետք է ներկայացնեն նաև բժշկի տեղեկանք:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան գրավոր կտեղեկացնի ընտրված մասնակիցների դպրոցների տնօրինություններին:
Մասնակցության հայտաձևը կարող եք ներբեռնել.








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն