ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայտնի են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխության մրցանակակիրները

19/03/2012
08.03.2012թ., Երևան
«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը: «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը` գործակցելով Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միության և Վայոց Ձորի մարզի «Ընդդեմ իրավական կամայականության» և «Աշխատանք և Հայրենիք» հասարակական կազմակերպությունների հետ:
Մրցույթի նպատակն էր` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանն արժանացան և մրցանակներով պարգևատրվեցին հետևյալ մասնակիցները.
  • Սառա Ալիշանյան-Արարատի մարզ, գ. Գինեվետ
  • Վերա Գրիգորյան-Արագածոտնի մարզ, գ. Օշական
  • Սաթենիկ Ղազարյան-Կոտայքի մարզ, գ. Արամուս
  • Հայկանուշ Ենոքյան-Արմավիրի մարզ, գ. Ակնաշեն
  • Արմինե Ասուլյան-Լոռու մարզ, գ. Լոռի Բերդ
  • Արմենուհի Ստեփանյան- Սյունիքի մարզ, գ. Դարբաս
  • Ալվարդ Շահնազարյան- Գեղարքունիքի մարզ, գ. Թթուջուր
  • Էմմա Հակոբյան- Տավուշի մարզ, գ. Գանձաքար
  • Աիդա Ավետիսյան-Շիրակի մարզ, գ. Ամասիա
  • Նաիրա Մնացականյան-Վայոց Ձորի մարզ, գ. Հերմոն
  • Գայանե Պետրոսյան-Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր

Խրախուսական պատվոգրերի արժանացան ևս 6 մասնակիցներ` Շաղիկ Մխիթարյանը (Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր), Ջավահիր Դալլաքյանը (Լոռու մարզ, ք. Շամլուղ), Աղունիկ Հազրյանը (Շիրակի մարզ, գ. Արեգնադեմ), Ռիմա Սիմոնյանը (Արարատի մարզ, գ. Արևշատ), Սուսաննա Մովսիսյանը (Արարատի մարզ, գ. Շահումյան), Նարինե Մկրտչյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Արենի), ինչպես նաև «Լուսաբեր» կանանց կոմիտեն (Արարատի մարզ, գ. Նիզամի):

Մրցույթը նաև ՀՀ-ում իրականացված և իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի յուրօրինակ ամփոփում էր: Կին հերոսների շարքում են «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանե ծրագրի, ՕՔՍՖԱՄ կազմակերպության «Կայուն կենսապահովումե ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստանե կազմակերպության շահառուներ:
Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղմթերքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող և մրցույթին մասնակցած կին հերոսների հաջողության պատմությունները ներկայացնող գրքույկի շնորհանդեսով և տեսանյութի ցուցադրմամբ:
Միջոցառման պատվավոր հյուրերը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու իր կինը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տարբեր լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ներկա գտնվող այլ այցելուներ հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու միջոցառմանը, այլև համտեսելու կին հերոսների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված բարիքները:

ԶԼՄ անդրադարձը.
Share |

Կարդացեք այս բաժնում