Women Entrepreneurs Network in Armenia

Work With Mass Media

First Prev. 16 17 18 19 20 21 22 Next Last Results 181 - 190 of 454
02/12/2014
el.am
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ընթրիքը: Ասոցիացիայի հիմնադրման 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված այս բարեգործական ընթրիքի նպատակն էր՝ միջոցներ հայթայթել հանրապետության մարզերում բնակվող և սոցիալապես անապահով կանանց ու նրանց ընտանիքների համար:
28/11/2014
kamoblog.tv
Այսօր Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի բարեգործական ընթրիքը: ՀԵԿԱ-ի գործունեության 10-ամյակի շրջանակներում կազմակերպվող այս միջոցառման նպատակն էր միջոցներ հայթայթել մարզերում բնակվող և կարիքի մեջ գտնվող կանանց ու նրանց ընտանիքներին աջակցության ձեռք մեկնելու համար:
27/11/2014
nyut.am
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպությունն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյա հոբեյլանը: Կազմակերպության գործունեության, նպատակների, գրանցած արդյունքների և հետագա ծրագրերի մասին զրուցել ենք ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ:
01/05/2014
ankyun3.am
Ապրիլի 30–ին Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան համար 3 արվեստի դպրոցում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքում շահառու կանանց կողմից գրված բիզնես -ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի առաջին փուլի ավարտին դրամաշնորհներ ստացան 6 կանայք՝ Լոռու մարզի չորս համայնքներից։
01/05/2014
oratert.com
Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան N3 արվեստի դպրոցում կայացավ Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
30/04/2014
armnewstv.am
500-ից 5000 եվրո դրամաշնորհ ստացած 6 կանայք կզարգացնեն սեփական բիզնեսը:
500-ից 5000 եվրո` սեփական բիզնեսը զարգացնելու համար: Լոռվա 6 գործարարուհիներ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ դրամաշնորհներ ստացան: Դրամաշնորհը շահած գործարար կանայք Շնող, Թեղուտ, Ախթալա և Ճոճկան համայնքներից են:
30/04/2014
lori.gov.am
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից, ինչպես հայտնի է, Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Տևողությունը 3 տարի է` մինչև 2016թ. ապրիլ ամիսը:
30/04/2014
b24.am
Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
30/04/2014
aravot.am
Նրանք այսուհետ կյանքի կկոչեն իրենց բիզնես ծրագրերը:
Այսօր Վանաձորում լոռեցի ութ կին իրենց բիզնես ծրագիրն իրականացնելու համար դրամաշնորհներ ստացան Եվրամիության կողմից: Դրամաշնորհները տրամադրվեցին ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
29/04/2014
a1plus.am
Վաղը Վանաձոր քաղաքում կկայանա Ախթալայի և Շնողի համախմբերի համայնքների` (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր և կանանց կարողությունների զարգացման համար դասընթացներ են կազմակերպվել, որի արդյունքում հաջողված բիզնես ծրագրեր են ընտրվել դրամաշնորհների հանձնման համար:
First Prev. 16 17 18 19 20 21 22 Next Last Results 181 - 190 of 454