Women Entrepreneurs Network in Armenia

Strategic Framework



Կանանց առաջնորդության զարգացում. քաղաքացիական-քաղաքական մասնակցության խթանում.
  • կանանց առաջնորդության դպրոցներ, դասընթացներ, ճամբարներ,
  • կանանց/երիտասարդական խորհուրդների ստեղծում,
  • կանանց խրախուսական ծրագրեր` մրցանակաբաշխություն («ՀՀ Կին ձեռներեց դեսպան», «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխություն) և այլն:
Կանանց մասնագիտական-ձեռնարկատիրական հմտությունների զարգացում. տնտեսական մասնակցության խթանում.
  • ձեռներեցության խթանման ծրագրերի կազմակերպում (տնտեսական զարգացման ծրագրերի մշակում, դասընթացներ, խորհրդատվություններ, ճանաչողական այցեր),
  • տեղական տնտեսական զարգացման մոդելների մշակում` կանանց մասնակցությամբ,
  • ավանդական արհեստների, հմտությունների ուսուցանում,
  • սոցիալական ձեռներեցության մոդելի խրախուսում.
  • ՀԵԿԱ-ն ՀՀ-ում սոցիալական ձեռներեցության գաղափարի տարածման ջատագովներից է: Այս ոլորտում ՀԵԿԱ-ն խրախուսում է տարբեր մարզերում գործունեություն ծավալող կանանց խմբերին` ներգրավվելու սոցիալական ձեռներեցության մեջ` ապահովելով ինքնազբաղվածություն և նպաստելով համայնքային հիմնախնդիրների լուծմանը:
  • ուսուցողական դասընթացների անցկացում,
  • կանաչ լաբորատորիաների հիմնում դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ,
  • բարեգործական ցուցահանդես վաճառքների կազմակերպում (նվիրված կանանց, ՀՀ Անկախության տոներին, Ամանորին) և այլն:
Կանանց ժողովրդավարական կրթություն. քաղաքացիական-մշակութային մասնակցության խթանում.
  • քաղաքացիական կրթություն–քաղաքացիական իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրեր,
  • իրավունքների, կանանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր,
  • տեղեկատվական նյութերի և ուսումնական ձեռնարկների մշակում, հրատարակում,
  • մշակութային ծրագրեր,
  • կամավորական ծրագրեր,
  • բնապահպանական միջոցառումներ, ծրագրեր,
  • առողջապահական ծրագրեր և այլն:
Կրթություն փոխանակումների միջոցով (ՀՀ տարածքում և ՀՀ սահմաններից դուրս):

Ցանցային աշխատանքի խրախուսում. ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է.
  • ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 320 կին ձեռներեցների: ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, ի դեմս ՀԵԿԱ-ի, հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամ:
  • «Աղջիկների երկիր» շարժումը, որը միավորում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2.500-ից ավելի աղջիկների:
Share |