agro.am
Երևանի քաղաքապետարանի նախասրահներում դեկտեմբերի 13-ին և 14-ին անցկացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին` մասնակցության համար. «Առաջին հայացքից տոնական այս միջոցառումը բավականին խորունկ նշանակություն ունի` բարեգործություն, աջակցություն մարզերում բնակվող կանանց, ում օգնության ձեռք եք մեկնում նրանց ինքնուրույն նախաձեռնություններում` Ձեզ հաջողություն եմ մաղթում օրինակելի այս ձեռնարկման ընթացքում»: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիաի» նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է, որ աջակցությունն ասոցիացիան իրականացնում է հատուկ ծրագրերով. «Բարեգործական այս տոնավաճառի հասույթը տրամադրելու ենք մարզերում բնակվող կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին»,- նշել է ասոցիացիայի նախագահը: Ամանորյա բարեգործական տոնավաճառի շուրջ 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները ներկայացրեցին արտադրող ընկերություններ, անհատներ, միջազգային կառույցներ, դեսպանություններ, մասնավորապես` ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, որի ազգային կոլորիտով տաղավարը ներկայացրել է անձամբ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և Շվեյցարիայի դեսպանատունը, որի տաղավարը ներկայացրել է դեսպանի տիկինը: Տոնավաճառին մասնակցում էին նաև 20 սիրիահայեր` քաղցրավենիքի, համեմունքների ու ձեռագործ իրերի արտադրանքներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope