armtown.com
Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի միջև թանգարանների զարգացման նոր ծրագիր է մշակվել` «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Ծրագիրը իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում և ֆինանսավորովում է Եվրամիության կողմից (70 հազար եվրո), մեկնարկել է այս տարվա սկզբին, կավարտվի 2013-ին:
Ծրագրի հիմնական նպատակն է ավանդական մշակութային ժառանգության վրա հիմնված լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում; հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով; մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացում: «Ծրագիրը մեծ ներդրում կունենա հերթական անգամ մշակույթի տարածման, խրախուսման, հատկապես թանգարանները հասարակության լայն շերտերին հասցնելու ուղղությամբ»,- ասաց Լ. Ասատրյանը: Ուկրաինայի Տոտեմ կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասևան ասաց, որ թանգարանները պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլ նաև գրավիչ, զվարճալի` նորանոր լսարաններ ներգրավելու համար: Ըստ նրա, նոր լսարանի ներգրավման, պատմամշակութային ժառանգությունը վերակենդանացնելու և այն գրավիչ դարձելու համար թանգարանը կարող է համագործակցել ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլ նաև ՀԿ-ների, ոչ պետական մշակութային կենտրոնների հետ:
Լ. Ասատրյանը ներկայացրեց ծրագրի բաղադրիչները. համագործակցության զարգացմանն ուղղված անցկացվում են դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ երեք երկրների թանգարանների աշխատակիցների համար, համագործակցության փոքր դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների և թանգարանների համար, այսինքն` կտրամադրվեն դրամաշնորհներ ՀԿ-ների և թանգարանների համատեղ ծրագրերն իրականացնելու համար: Մեկ ծրագրի իրականացման համար կտրամադրվի 2000-10.000 եվրո:
Ծրագրի շրջանակներում նոյեմբերին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել երկու եռօրյա դասընթաց տեղական ՀԿ-ների, թանգարանների, ստեղծագործական նախաձեռնողական խմբերի, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope