Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Գյուղմթերքի ոլորտի արտադրության կին հերոս 2013» եւ «Սննդի ոլորտի արտադրության կին հերոս 2013» անվանակարգերով մրցանակաբաշխություն կկազմակերպի: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի «հերոս» կանանց մասին պատմող գրքույկի եւ տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող ավանդական ուտեստների եւ ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ: Մրցանակաբաշխությունից եւ շնորհանդեսից հետո կկազմակերպվի մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքի ցուցահանդես:
Հայաստանի երիտասարդ կանաց ասոցիացիայից հայտնում են, որ «Գյուղմթերքների ոլորտի արտադրության կին հերոս» մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը:
shamshyan.am
Իսկ «Սննդի ոլորտի կին հերոս»մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով, ներկայացնել կին ձեռներեցների` դրական փոփոխությունների բերած գործունեությունը, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները: Այդպիսով ակնկալվում է խրախուսել էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 8-ին, որին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերից ժամանած կանայք:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope