Women Entrepreneurs Network in Armenia

Գյումրին՝ արտասահմանցիների ընկալմամբ

21/04/2013
armtown.com
Սպրիլի 21-ին Գյումրիում կբացվի նորարարական ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում, ԵՄ կողմից ֆինանսավորվող և Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում:
Ապրիլի 13-22-ը, Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի ստեղծագործ երիտասարդական խմբերի մասնակցությամբ, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի է ունեցել աշխատաժողով։

10-օրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են թանգարանի ցուցանմուշները, դիտարկել զուգահեռներ Գյումրի քաղաքի անցյալի և ներկայի միջև և այս ամենը արտահայտել են ժամանակակից արվեստի միջոցով:

Աշխատաժողովը կազմակերպվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում, ԵՄ կողմից ֆինանսավորվող և Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ուկրաինայի «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի կողմից: Ծրագրի գործընկերը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է։

Մասնակիցների շարքերում են երիտասարդ նկարիչներ, ապագա ճարտարապետներ և ոճաբաններ:

«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը համագործակցում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ, Հայաստան), և ԴՐՈՆԻ (Վրաստան) կազմակերպության հետ: Ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (562767 եվրո):

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section