Women Entrepreneurs Network in Armenia

Կանանց ներուժը չի օգտագործվում

22/06/2013
lrahos.com
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոչ մի կնոջ արգելված չէ զբաղեցնել բարձր պաշտոն ու անգամ ղեկավարել երկիրը։
Այլ հարց է, թե պատրաստ է արդյոք հասարակությունը կնոջը տեսնել պատասխանատու պաշտոններում կամ երկրի ղեկին;
«Եթե մենք ունենք խելոք կին, ինչի չօգտվենք նրա հնարավորություններից, առնվազն հիմար պետք է լինել, որ չօգտվել»,-ասում է ԵՊԲՀ դասախոս,անհատ ձեռներեց Նելլի Ավետիսյանը։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մեկնարկել է «ՀԵԿԱ կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագիրը: Այս տարի Հայատանի տարբեր մարզերից 50 առաջնորդ կանայք, միմյանց կփոխանցեն իրենց տարիների փորձն ու խորհուրդներ կտան կառավարման ոլորտում հայտնված երիտասարդ կանանց։
«Միամիտ չեմ այնքան, որ մեկ այսպիսի միջոցառումով ամեն ինչ կփոխվի, բայց սա եւս մեծ քայլ է խրախուսելու կանանց մասնակցությունը տարբեր ոլորտներում»,-ասում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը։
Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինան առաջին անգամ է մասնակցում այս ծրագրին; Նա համոզված է, որ անկախ նրանից կինն առաջնորդ է, թե տնային տնտեսուհի, նախ պետք է իրազեկ լինի իր իրավունքներին եւ կարողանա ինքն իրեն պաշտպանել։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section