Women Entrepreneurs Network in Armenia

Երեք տարում 20 կին-հերոս բացահայտվեց

14/10/2013
henaran.am
"Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս 2013" մրցույթի՝ Վայոց ձորի և Տավուշի սպառողական կոոպերատիվների մասնակիցները այսօր իրենց փորձով կիսվեցին լրագրողների հետ:

"Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս -2013" ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ անգամ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից՝ ՕՔՍՖԱՄ-ի "Աճեցնենք" համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:

Մրցույթի նպատակն է՝ խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսությոն և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործնեություն ծավալող և հաջողության հասած կանանց:

Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն վաղը: Նա խոսեց այն կանանց մասին, ովքեր գյուղմթերքների արտադրությունում ակտիվ գործունեություն են ծավալում.

"Երեք տարվա ընթացքում քսան կին հերոս ենք կարողացել բացահայտել: Այս մրցույթով նպատակ ունենք բարձրացնել կին-լիդերների դերը գյուղատնտեսության բնագավառում",-նկատեց Լիլիթ Ասատրյանը:

Վայոց ձորի մարզի "Հերմոն" գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա Մնացականյանը նկատեց, որ բավականին ջանք և դժվարությունները տանելու տոկունություն է հարկավոր եղել իր ստեղծած կոոպերատիվի անդամ կանանց արդյունքի հասնելու համար.

”Մենք մոտ 37 կանանցով արեցինք այն, ինչը չէինք պատկերացնում, որ կկարողանանք անել առանց տղամարդու: Հենց հիմա ընթացքի մեջ է ջերմոցը, որտեղ կաճեցնենք մշակաբույսեր, իսկ սկզբում սկսեցինք չրերի արտադրությամբ”:

Կոոպերատիվ տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գրանցած կանայք հավաստում են, որ ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրենք ստանում են՝ որոշակի քանակությամբ վարկ, որի օգնությամբ էլ սկսում են գյուղմթերքի արտադրության ծրագիր:

Կոոպերատիվի ղեկավարները նշեցին նաև, որ սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ, մինչդեռ նախկինում միայն մի ավանդական տեսակի լոլիկ էին աճեցնում. "Այս տեսակն էլ մեր տեղանքում թթու էր լինում: Իսկ հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և որակով, և արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն են":

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section